«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ցեղասպանություն չի իրագործել, ինչպես եւ նրա շրջապատը, սակայն ժխտելով Ցեղասպանությունը՝ նրանք նպաստում են դրա կրկնությանը»՝ France24 հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ:
Հոկտեմբերի 15-16-ը Երևանում կանցկացվի «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը:
Ավարտվեցին Ծաղկաձորում ընթացող «Քաղաքական առաջնորդություն և բանակցություն» թեմայով մարզերի ՀՀԿ-ական երիտասարդների վերապատրաստման դասընթացները` կազմակերպված գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ապրիլի 24-ին և 25-ին Երևան և Բաքու այցի ժամանակ՝ հայտարարել է եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Արլեմ Դեզիրը։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում տեղի են ունենում Մեծ եղեռնի ոգեկոչման համերգներ և ոչ միայն հայկական կոլեկտիվների մասնակցությամբ։
Այս շաբաթ «Եվրանեսթի» ԽՎ-ի ավարտից հետո, երբ եվրոպացի պաշտոնյաններն ավարտեցին քաղաքական մասով իրենց աշխատանքները, փորձեցի հետաքրքրվել, թե Հայաստանից ինչ տպավորություններ ունեն:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...